«Ես եմ» նախագիծ

  • Ներկայացրու ինքդ քեզ։
    Ես Մարտինն եմ։
  • Ի՞նչ նոր հմտություններ ես ձեռք բերել դպրոցում։
    Դպրոցում ձեռք եմ բերել սոցիալական շփման կարողություններ։
  • Ինչպե՞ս ես փոխվել որպես անհատ՝ այս տարիների ընթացքում։
    Դպրոցում չեմ փոխվել, երևի։
  • Ինչպիսի՞ արժեքներ ես սովորել դպրոցում։
    Ընկերասիրություն, պատասխանատվություն։
  • Ի՞նչն ես համարում քո ամենամեծ ներքին ձեռքբերումը։
    Ազատությունը։
  • Ո՞վքեր են եղել քո ամենամտերիմ ընկերները։ 
    Մերոնք։
  • Ի՞նչ կարևոր պահեր ես կիսել ընկերներիդ հետ։
    Ցանկացած պահ՝ ուրախ թե տխուր, կիսել եմ ընկերներիս հետ։
  • Ի՞նչ ես սովորել թիմային աշխատանքից։
    Աշխատել միասին, չժլատանալ։
  • Ինչպե՞ս են դպրոցական տարիներդ ազդել քո ապագա ընտրությունների վրա։
    Դպրոցը ինձ մոտ ձևավորել է հոբբիներ և նախասիրություններ։
  • Ի՞նչ նպատակներ ունես ապագայի համար։
    Ես ապագայում ցանկանում եմ լինել հարուստ։
  • Խոսիր նախագծային աշխատանքների և հետազոտական աշխատանքների մասին։
    Հետազոտական աշխատանքները ինձ տվել են ուսումնասիրելու, վերլուծելու, կարծիք ու միտք արտահայտելու ունակություն։
  • Ի՞նչը/ո՞վ է քեզ ոգեշնչում դպրոցում (միջավայր, մարդիկ)։
    Մերոնք։

Բլից հարցեր

  • Եթե լինեիր որևէ գիրք, ո՞ր գիրքը կլինեիր։
    «Դոն Կիխոտ»
  • Եթե քեզ նկարեին որպես մուլտֆիլմի/ֆիլմի կերպար, ո՞վ կլինեիր։
    Կրիդը։
  • Եթե մի գույն լինեիր, ո՞ր գույնը կլինեիր և ինչու։
    Մուգ կապույտ։
  • Եթե սուպերունակություն ունենայիր, ի՞նչն է այն։
    Ժամանակը կառավարել։
  • Եթե մի բառով նկարագրեիր քեզ, ո՞րն է այդ բառը։
    Մարտին։
  • Ի՞նչ երգ է համապատասխանում քո տրամադրությանը։
    Love me again
  • Ո՞ր դպրոցական վայրը կդարձնեիր քո «հուշասենյակը»։
    Միջանցքները։
  • Ո՞ր սովորությունդ/բնավորության գիծն են ամենաշատն են ընկերներդ հիշելու։
    Ընկերասիրությունը։
  • Ի՞նչ նոր բան բացահայտեցիր քո մասին այս տարի։
    Բացահայտեցի, որ լեզուներ սովորել եմ սիրում։
  • Ինչի՞ց կզարմանա առաջին անգամ քեզ հանդիպող մարդը։
  • Ինչու՞ ես հենց այդ մարդը հիմա։
    Հանգամանքների բերումով։
  • Ի՞նչն է քեզ առաջ մղում։
    Իմ նպատակները։
  • Ի՞նչ մի սովորական բան կա, որ քեզ հատուկ ձևով է ուրախացնում։
    Ֆուտբոլ խաղալը։
  • Ի՞նչ կասեիր առաջին դասարանի «դու»-ին։
    Շուտ ֆուտբոլի գնա։
  • Ի՞նչ խորհուրդ կտայիր ապագայի քեզ։
    Սովորել, սովորել, սովորել։
  • Եթե կարողանայիր փաթեթով պահել մի հույզ, որը ապագայում քեզ պետք կգար, ո՞րն էր այն։
    Ծիծաղը։
  • Ի՞նչ բան կա քո մեջ, որ չես փոխի երբեք։
    Չգիտեմ։

Հայ գրական լեզվի զարգացման մեջ Տերյանի ներդրումը

1. Արդի հայ գրական լեզվի հարստացում

Տերյանը իր բանաստեղծություններով հայ գրական լեզվին հաղորդեց նոր լիրիկական որակներ՝ օգտագործելով պարզ, բայց խոր իմաստով հագեցած լեզու։ Նրա քնարերգության պարզությունը դարձավ օրինակելի՝ հետագա սերունդների համար։

2. Սիմվոլիզմի և ռոմանտիզմի ներառումը

Տերյանը նոր ժանրային և ոճական մոտեցումներ բերեց հայ գրականություն՝ համադրելով սիմվոլիզմի խորությունն ու ռոմանտիզմի հուզականությունը։ Սա նպաստեց հայ գրական լեզվի թարմացմանը և ընդլայնմանը։

3. Բանաստեղծական լեզվի երաժշտականություն

Նրա բանաստեղծություններում հնչյունային ներդաշնակությունն ու երաժշտականությունը դարձան լեզվական արտահայտչամիջոցների կարևոր բաղադրիչներ։ Տերյանի ոճը կարևոր դեր խաղաց լեզվի հնչյունաբանական մշակման և հարստացման գործում։

4. Սիրո լեզվի վերարժևորում

Տերյանը հայ գրականության մեջ վերաիմաստավորեց սիրո թեման՝ տալով դրան ավելի խոր հուզական և փիլիսոփայական երանգներ։ Նրա սերը լեզվական առումով պարզ է, բայց զգացմունքային առումով՝ անչափ խոր։

5. Գրական լեզվի արդիականացում

Տերյանը հին հայերեն լեզվամտածողությունից անցում կատարեց ժամանակակից հայերենի՝ ներդնելով ավելի կենդանի և խոսակցական լեզվամտածողություն, ինչը գրական լեզուն ավելի մոտեցրեց ընթերցողին։


Եզրակացություն

Վահան Տերյանը միաժամանակ հայ գրական լեզվի պահպանողն ու նորարարն էր։ Նրա ստեղծագործությունները ոչ միայն հարստացրին հայ գրականության բառապաշարը, այլև օգնեցին ձևավորել ժամանակակից գրական լեզվի նոր, նրբագեղ և խորապես զգացմունքային ոճ։ Նրա ազդեցությունը տեսանելի է նաև հայ քնարերգության հետագա սերունդների ստեղծագործություններում։ Տերյանի պոեզիայի լեզվական առանձնահատկությունները և հայ գրական լեզվի զարգացման մեջ նրա ներդրումը: Վահան Տերյանի պոեզիան առանձնանում է իր լեզվական նրբագեղությամբ և նորարարական մոտեցումներով, որոնք նշանակալի ազդեցություն են ունեցել հայ գրական լեզվի զարգացման վրա։ Ահա նրա պոեզիայի լեզվական առանձնահատկությունները և գրական լեզվի զարգացման մեջ նրա ներդրումը.

Լեզվական առանձնահատկություններ

  1. Սիմվոլիզմի կիրառում: Տերյանը հայ գրականություն է ներմուծել սիմվոլիզմի տարրեր՝ օգտագործելով խորհրդանշական պատկերներ և լեզվական միջոցներ՝ արտահայտելու խորքային գաղափարներ և զգացմունքներ։ Նրա ստեղծագործություններում հաճախ հանդիպում են խորհրդանշական կերպարներ, որոնք արտահայտում են ներքին ապրումներ և գաղափարներ։
  2. Պարզություն և հստակություն: Տերյանի լեզուն աչքի է ընկնում պարզությամբ և հստակությամբ։ Նա խուսափում է բարդ կառուցվածքներից և ծանրաբեռնվածությունից՝ նախընտրելով պարզ, բայց արտահայտիչ լեզվամտածողություն, ինչը նպաստում է ընթերցողի հետ անմիջական կապի հաստատմանը։
  3. Հնչյունական ներդաշնակություն: Տերյանի բանաստեղծությունները հայտնի են իրենց հնչյունական ներդաշնակությամբ։ Նրա ստեղծագործություններում հնչյունային կրկնողությունները և ռիթմիկ կառուցվածքը ստեղծում են յուրահատուկ մեղեդայնություն, ինչը ընթերցողին հաղորդում է տեքստի երաժշտականությունը։
  4. Բնության պատկերների օգտագործում: Տերյանը հաճախ օգտագործում է բնության պատկերներ՝ արտահայտելու հուզական վիճակներ և տրամադրություններ։ Օրինակ՝ «մթնշաղը», «գիշերը», «ամպերը» և «անձրևը» նրա պոեզիայում հանդես են գալիս որպես խորհրդանիշեր, որոնք արտահայտում են տխրություն, կարոտ և անցողիկություն։
  5. Ռոմանտիզմի տարրեր: Տերյանի պոեզիայում զգացվում է ռոմանտիզմի ազդեցությունը։ Նրա ստեղծագործություններում արտահայտվում են սիրո, կարոտի, տխրության և մելանխոլիայի թեմաներ, որոնք ներկայացված են նուրբ և զգացմունքային լեզվով։

Ներդրումը հայ գրական լեզվի զարգացման մեջ

  1. Լեզվական նորարարություն: Տերյանը հայ գրական լեզվին հաղորդել է նոր լիրիկական որակներ՝ օգտագործելով պարզ, բայց խոր իմաստով հագեցած լեզու։ Նրա քնարերգության պարզությունը դարձավ օրինակելի՝ հետագա սերունդների համար։
  2. Սիմվոլիզմի և ռոմանտիզմի ներառումը: Տերյանը նոր ժանրային և ոճական մոտեցումներ բերեց հայ գրականություն՝ համադրելով սիմվոլիզմի խորությունն ու ռոմանտիզմի հուզականությունը։ Սա նպաստեց հայ գրական լեզվի թարմացմանը և ընդլայնմանը։
  3. Բանաստեղծական լեզվի երաժշտականություն: Նրա բանաստեղծություններում հնչյունային ներդաշնակությունն ու երաժշտականությունը դարձան լեզվական արտահայտչամիջոցների կարևոր բաղադրիչներ։ Տերյանի ոճը կարևոր դեր խաղաց լեզվի հնչյունաբանական մշակման և հարստացման գործում։
  4. Սիրո լեզվի վերարժևորում: Տերյանը հայ գրականության մեջ վերաիմաստավորեց սիրո թեման՝ տալով դրան ավելի խոր հուզական և փիլիսոփայական երանգներ։ Նրա սերը լեզվական առումով պարզ է, բայց զգացմունքային առումով՝ անչափ խոր։
  5. Գրական լեզվի արդիականացում: Տերյանը հին հայերեն լեզվամտածողությունից անցում կատարեց ժամանակակից հայերենի՝ ներդնելով ավելի կենդանի և խոսակցական լեզվամտածողություն, ինչը գրական լեզուն ավելի մոտեցրեց ընթերցողին։

Վահան Տերյանի պոեզիան, իր լեզվական առանձնահատկություններով և նորարարական մոտեցումներով, մեծապես նպաստել է հայ գրական լեզվի զարգացմանը՝ հարստացնելով այն նոր արտահայտչամիջոցներով և գեղարվեստական արժեքներով։

Շիրակի մարզ․ Էկոլոգիա

Շիրակի խոշոր քաղաքները և հիմնական տուրիզմի կենտրոններն են Գյումրին, Արթիկը, Աշոցքը, Մարալիկը և այլն։ Շիրակի մարզի մարզկենտրոնն է Գյումրին։ Շիրակի մարզը արևմուտքից սահմանակից է Թուրքիային, հյուսիսից՝ Վրաստանին։ Շիրակի մարզում կան շատ գեղեցիկ վայրեր, նաև ամենակարևոր վայրը Գյումրին, որը համարվում է, կարելի է ասել Հայաստանի երկրորդ լավագույն քաղաքը։ Մնացածը ներքևում ՝

Գյումրի՝

Հայաստանի մայրաքաղաքից հետո Գյումրին երկրորդ խոշոր քաղաքն է: Քաղաքը և նրա շրջակայքը հարուստ են տարբեր հետաքրքիր տեսարժան վայրերով: Այստեղ կարող եք այցելել պատկերասրահ, տեղական պատմության թանգարան կամ պատմամշակութային արգելոց: Գյումրիում և նրա մոտակայքում տեղակայված են հինգ եկեղեցիներ, հին Մարմաշենի վանքը և Ուղղափառ մատուռը: Քաղաքի կարևոր խորհրդանիշերից մեկն է սպարապետ Վարդան Մամիկոնյանի հուշարձանը: Գյումրու մեկ այլ պատկերավոր պատմական տեսարժան վայրերից է Ալեքսանդրապոլի բերդը: Այն կառուցվել է ցարական ժամանակներում  և կարևոր ռազմական պաշտպանական դեր է ունեցել։ Գյումրին համարվում է Հայաստանի «արվեստի մայրաքաղաք» և կարևոր մշակութային կենտրոն: Քաղաքը նաև անվանում են «հումորի մայրաքաղաք». այստեղ են ծնվել ականավոր հայ նկարիչներ և կատակերգուներ: Գյումրի քաղաքը նաև լավ է զբոսաշրջիկների համար նրանով, որ քաղաքը լավ է սարքած և նրանք կարող են դուրս գալ ման գալու։

Տեսարժան և մշակույթային վայրերը՝
1․ Արփի լիճ

Արփի լիճը ծովի մակարդակից 2025 մ բարձրության վրա է գտնվում: 1951-ին պատվարվել է և վերածվել Արփի լճի ջրամբարի։ Մինչև ջրամբարի վերածվելը մակերեսը 4,5 կմ² էր, խորությունը 1,6 մետր: Լիճը սնվում է աղբյուրներից և գետակներից։ Ձմռանը սառցակալում է։ Ջրերը օգտագործվում են ոռոգման և էներգետիկ նպատակներով։ Այստեղ բազմանում են ծածան և խրամուլ ձկնատեսակները: Վերջերս ստեղծվել է «Արփի լիճ» ազգային այգի: Այգու տարածքում աճում է մոտ 670 տեսակի բույս, որոնցից 22 տեսակը գրանցված են Հայաստանի Կարմիր Գրքում: Կան նաև թռչունների մոտ 200 տեսակ, որոնցից 40 տեսակը գրանցված են Հայաստանի Կարմիր Գրքում:

2. Հառիճավանք

Հառիճավանքը գտնվում է Շիրակի մարզի Հառիճ գյուղում, Արագած լեռան հյուսիսային լանջին: Հառիճավանքը կառուցվել է VII–XIII դարերում: Այս հուշարձանը միջնադարյան ճարտարապետության գոհարներից է՝ պարուրված նուրբ զարդաքանդակներով։ Շինությունը վեհաշուք է իր պարզությամբ, կառուցման կատարելությամբ։ Վանքը եղել է նաև գիտության կենտրոն։ Այնտեղ գործող հայտնի դպրոցում 1887-1889թթ սովորել է Ավետիք Իսահակյանը։
XI դարի սկզբին Հառիճի վանքը ավերվել է սելջուկ-թուրքերի արշավանքի ժամանակ: Մի դար անց եկեղեցու առաջնորդ Գրիգոր վարդապետի նախաձեռնությամբ եկեղեցին վերականգնվեց: Համալիրը բաղկացած է երկու եկեղեցուց Սուրբ Գրիգոր եկեղեցուց և Սուրբ Աստվածածին եկեղեցուց:

3. «Սև» Բերդ

Բերդը Գյումրիում կառուցվել է դեռևս 1834 թվականին: Ռուսական ցար Նիկոլայ I-ի Գյումրի այցելությունից հետո՝ 1837 թվականին, քաղաքը վերածվեց բերդ-ամրոցի, ապա ցարի կնոջ անունով կոչվեց Ալեքսանդրապոլ: Բերդի կառուցման անհրաժեշտությունը ծագել է ռուս-պարսկական երկրորդ պատերազմի ավարտից հետո, քանի որ Թուրքիայի դեմ հնարավոր պատերազմը հաշվի առնելով՝ ռուսները սկսեցին հատուկ ուշադրություն դարձնել Գյումրու ամրացմանը: Բերդը իսկապես հետաքրքիր ուղղություն է զբոսաշրջիկների համար, հատկապես, երբ այն տարածաշրջանում մեծ նշանակություն ունի:

4․ Թռչկանի ջրվեժ

Թռչկան ջրվեժը գտնվում է Շիրակի և Լոռու մարզերի սահմանին, Չիչխան գետի վրա։ Չիչխան գետը ունի 29 կմ երկարությու։ Չիչխան գետը հարուստ է եղել կարմրախայտ ձկնատեսակով: Ձվադրման շրջանում ձկները գետի հոսանքին հակառակ են լողում: Ու մի օր էլ գյուղացիներն ականատես են լինում, թե ինչպես են կարմրախայտերը գետի հոսանքին հակառակ լողալով գալիս ու թռչում մոտ 25 մ բարձրություն ունեցող ջրվեժի վրայով, ինչից հետո էլ ջրվեժի անունը մնում է Թռչկան: Թռչկանը Ժայռից բխող, շուրջբոլորը իր մաքուր ջրի կաթիլներով ողողող մի ջրվեժ է, որին մեկ անգամ տեսնողը երբեք չի մոռանում, որի մոտ տարեկան հարյուրավոր մարդիկ են երկար ճանապարհ կտրում և հասնում տեսնելու, որի մասին իրենց երեխաներին են պատմում ծնողները, բազում երիտասարդներ մշտապես հավաքվում են նրանով հիանալու: Երերույքը գտնվում այս նույն մարզում: Թռչկան ջրվեժը 2008թ.-ից մտել է բնական հուշարձանների ցանկ, իսկ 2011թ.-ից տարածքը սահմանվել է հատուկ պահպանվող գոտի։ Թրչկանը շատ գեղեցիկ վայր է զբոսածրջիկների համար, որոնք կարող են գալ տեսնել այս վայրը լիծքաթափվեն և գեղեցիկ նկարներ անեն։

Ուտեստներ՝
1․ Տոլմա

Տոլման ազգային ուտեստ է, որի շուրջ հավերժ վիճում են տարածաշրջանի բոլոր երկրները՝ ուտեստը համարելով հենց իրենցը։ Շիրակի մարզում կարող ես ամենաբուրումնավետ ու համեղ տոլման փորձել, որը պատրաստված է աղացած մսից՝ փաթաթված խաղողի երիտասարդ տերևների մեջ, ու մատուցվում է տնական մածունով։

2․ Գաթա

Գաթայի պատմությունը սկսվում է դեռ 13-րդ դարից, երբ աղանդերի մեջ պատրաստման ժամանակ մետաղադրամ էր դրվում, որը գտնողին մեծ հաջողություն էր խոստանում։ Բաղադրատոմսը չափազանց պարզ է, քանի որ գաթան կարող է պատրաստվել ինչպես շերտավոր, այնպես էլ այլ խմորից։ Իսկ միջուկի համար անհրաժեշտ է կարագ ու շաքարավազ՝ ընկույզով կամ առանց։ Քանի որ բաղադրիչները կարող են շատ տարբեր լինել, Հայաստանի ամեն անկյունում այս աղանդերի բազմազան համային տեսակներ կգտնես։ Այն ոչ թե ուղղակի քաղցրավենիք է այստեղ, այլ մանկության համն է, մայրական ջերմությունն ու տատիկի բարությունը։ Ու առհասարակ գաթան տան հարմարավետության, հոգատարության ու սիրո մասին է։

3․ Քուֆթա

Քուֆթան հայկական խոհանոցի հպարտությունն է։ Տավարի կամ հորթի փափկամիսը ժամեր շարունակ քարե տախտակի վրա հատուկ փայտե մուրճով ծեծվում է, մինչև դառնա միատարր զանգված։ Այստեղից էլ անունը՝ քարի քուֆթա։ Ու չնայած տեխնոլոգիաները թույլ են տալիս այժմ բլենդերով մշակել միսը, Շիրակի մարզի բազմաթիվ տնային տնտեսուհիներ նախընտրում են ձեռքով ծեծել միսը, որին հետո պետք է ավելացնել ընդամենը մի փոքր ջուր/կաթ և աղ։ Արդյունքում միսը պետք է ուղղակի բաժանել մեծ գնդերի ու խաշել աղած ջրի մեջ։ Իսկ մատուցել պետք է լավաշով, մարինացված վարունգով և կանաչեղենով։ Սա դարավոր ուտեստ է, որը հայկական խոհանոցի մասն է անհիշելի ժամանակներից։

Սովորող — Սովորեցնող


Սովորող-սովորեցնող

Մասնակիցներ՝

Օֆելյա Անդրեասյան

Միլենա Պողոսյան

Դավիթ Գրիգորյան

Արամ Ադամյան

Միհրան Կարսեցյան

Մարտին Բարսեղյան

Ռոլանդ Հակոբյան

Արայիկ Արշակյան 

Աշոտ Խաչատրյան

Գոռ Միրզոյան

Նպատակ՝
Երեխաների հետ կկարդանք հեքիաթներ, կանենք քննարկումներ այդ ամենի շուրջ, ինտելեկտուալ և սպորտային խաղեր, կպատրաստենք ուտեստներ, կլուծենք տրամաբանական և մաթեմատիկական խնդիրներ

Culture shock

While I have not yet had the opportunity to visit or live in a foreign country, I have always been fascinated by the idea of experiencing different cultures firsthand. In Armenian culture, it’s common to welcome guests with open arms, offering food and care in abundance. This tradition might stand out to someone visiting from a culture that is more individualistic or where social interactions are more reserved.

Culture shock, in my view, is the sense of disorientation or confusion that occurs when someone is confronted with an unfamiliar way of life. It’s when the norms, values, and routines of a different culture feel overwhelming or hard to adapt to. Although I have not experienced culture shock personally, I can imagine that it involves adjusting to different perspectives and customs that may challenge one’s own deeply ingrained beliefs and habits. In time, these challenges can lead to a deeper understanding and appreciation of cultural diversity.

Mental illness

The inquiry, as to whether people suffering from mental disorders should be allowed to reproduce or if any guidelines should be implemented, raises serious moral, social, and legal issues. This is because every individual has the right to bear children and this is supported by the rule of the person being free to do what they so desire. Placing limits on childbearing for people with mental illness raises serious ethical considerations because it would be targeting an already marginalized group, accentuating mental health issues and reinforcing negative perceptions. Generalized restrictions of this kind would also take no account of the heterogeneity of mental illness and its different levels of severity. In cases of mental health illness, symptoms may range from moderate to even severe and with proper treatment, many of these individuals can lead meaningful lives, including being parents.Nonetheless, some contend that when mental illness is serious enough as to impair parenting competence and responsibilities, the welfare of the parent and child needs careful thought. Some concerns that are raised would include the aspect of stable environment, safety and access opportunities to a support system. Lastly all parents should be evaluated on their capacity to parent in a manner that is fair and which is not obnoxiously severe but all evaluation undertaken has to be subjective and not generalized.

Դիլիջան

Ամսի 19-ին գնացինք եռօրյա ճամփորդության դեպի Դիլիջան: Առաջին օրը գնացինք Սևանի թերակղզի նկարվեցինք, մոծ վառեցինք, հետո գնացինք Հաղարծին, հաղարծինում էլի մոմ վառեցինք, իսկ հետո ոտքով գնացինք Թաքնված ջրվեժը տեսնելու, ճանապարհը շատ դժվար էր, բայց երբ հասանք շատ գեղեցիկ էր: Ջրվեժից հետո գնացինք հյուրատուն, տեղավորվեցինք, սնվեցինք, և օրը ավարտեցինք տարբեր հետաքրքիր խաղեր խաղալով: Երկրորդ օրը գնացինք Գոշավանք, այդ օրը նաև պատարագի օրն էր, այնտեղ աղոթեցինք, մոմ վառեցինէ և ոտքթվ գնացինք Աղավնավանք: Երեկոյան գնացինք Դի,իջանում ման եկանք տորթ գնեցինք, քանի որ Գիշերը ծնունդ էինք շնորհավորելու, օրը ավարտեցինք ծնունդով: Վերջին օրը մտանք Կենու Պուրակ ու եղջերունների բազմացման կենտրոն, հետո վերադարձանք տուն:

Սևանա կղզուց մինչև Սևանա թերակղզի

Սևանա լիճը աշխարհի ամենամեծ քաղցրահամ բարձրադիր լճերից մեկն է, որը գտնվում է ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա: Նրա վառ կապույտ ջրերը և շրջակա լեռները դարձնում են այն ցնցող վայր: Սևանի կղզին, որը ժամանակին թերակղզի էր, մինչև ջրի մակարդակը բարձրացավ, այստեղ է գտնվում 9-րդ դարում հիմնադրված ուշագրավ Սևանավանք վանքը։ Վանքի երկու եկեղեցիներից բացվում է հիասքանչ տեսարան դեպի լիճը և հայտնի են իրենց յուրահատուկ քարե ճարտարապետությամբ: Վերածվել է թերակղզու լճի մակարդակի իջեցման հետևանքով։ Կղզին հաճախ կապվում է հին հայ թագավորների լեգենդների հետ և ուխտատեղի է։ Սևանի թերակղզին, ի հակադրություն, ունի մի քանի լողափեր և հանգստի վայրեր, ինչը այն դարձնում է հանրաճանաչ ամառային հանգստավայր: Տեղական խոհանոցը ուշագրավ է, որտեղ պետք է ճաշակել խորոված ձուկ (թարմ լճից) և հայկական ավանդական տոլման: Հատկապես հետաքրքրաշարժն այն է, թե ինչպես է լիճը վերափոխվել դարերի ընթացքում: Խորհրդային ժամանակաշրջանի ոռոգման ծրագրերի շնորհիվ ջրի մակարդակը զգալիորեն իջավ՝ մերկացնելով ավելի շատ հողատարածք: Այս փոփոխությունն ունեցել է էկոլոգիական և մշակութային ազդեցություն, ինչը հանգեցրել է վերջին տարիներին լճի էկոհամակարգի վերականգնմանն ուղղված ջանքերին:

Independence Day in the Mountains

Independence Day in the mountains is a unique blend of celebration and reflection. Surrounded by towering trees and majestic peaks, the day begins with the crisp morning air invigorating the spirit. As families gather for picnics, the natural beauty amplifies the joy of togetherness, creating lasting memories.

The absence of city noise allows the sound of laughter and nature to resonate, reminding us of the freedoms we cherish. In the evening, as fireworks light up the sky, the mountains serve as a stunning backdrop, symbolizing the strength and resilience of our nation. This setting transforms the holiday into a profound appreciation for both our independence and the beauty of the world around us.

Հետազոտական Աշխատանք

Հետազոտական աշխատանք 2024-25 ուստարի

ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ
ԱՎԱԳ ԴՊՐՈՑ — ՎԱՐԺԱՐԱՆ
ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ
ԹԵՄԱ՝  Հիփ Հոփի Պատմություն

ՍՈՎՈՐՈՂ՝ Մարտին Բարսեղյան
ԴԱՍԱՐԱՆ՝ 12.2
ՂԵԿԱՎԱՐ՝  Անուշ Ներսիսյան

ԳՐԱԽՈՍ` Էմիլ Զաքարյան

Սահիկաշար